Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Զղջման աղոթք

Զղջման աղոթք
02.12.2023 | 00:01

Բխեցրու՛, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը

և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը,

լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը

և տնկի՛ր կենաց բույսը:

Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը,

մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

Սուրբ Եբրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ